Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.11.2014 | 00:01

Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային և ասաց. այսպես է ասում Ամենակալ Տերը. «Արդար դատո՛վ դատեցեք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք` յուրաքանչյուրն իր եղբորը։ Մի՛ կեղեքեք այրուն, որբին, պանդխտին և տնանկին։ Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դեմ` նրա գործած չարիքների համար»։ Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին և ծանրացրին իրենց ականջները` չլսելու համար։ Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին` չլսելու համար իմ օրենքներն ու խոսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն իր Հոգով` նախորդ մարգարեների միջոցով, ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից։


Զաքարիայի 7. 8-12

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ